ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ջերմուկ համայնքում 2024 թվականի համար համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի և արտոնությունների սահմանման վերաբերյալ նորմատիվ որոշման նախագծի քննարկմանը:
Համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը մնացել են անփոփոխ: Վճարների սահմանված դրույքաչափերը հաշվարկվել են՝ ելնելով կատարվելիք աշխատանքների ինքնարժեքից, դրանց համար անհրաժեշտ ռեսուրսների արժեքից (մի դեպքում՝ քարտեզագրում, տեղազննություն, մեկ այլ դեպքում՝ համայնքի սեփականության ռեսուրսների պահպանման, շահագործման անհրաժեշտություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված նախագծերի, սխեմաների ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, համայնքի կոմունիկացիոն գծերի քարտեզներում համապատասխան լրացումների և փոփոխությունների կատարում և այլն):
Մասնակցային բյուջատավորման իրականացման արդյունքում ձեռք բերված աստղադիտակի և արշավային վրանների՝ համայնքի կողմից օգտագործման տրամադրումը նոր ծառայություն է, որի դիմաց սահմանվել են վճարներ։
Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվող բարեգործական և սոցիալական ուղղվածության միջոցառումների, կոմերցիոն բնույթ չկրող մշակութային միջոցառումների կազմակերպումը խթանելու համար, համայնքի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է իրավունք վերապահվել համայնքի ղեկավարին նախագծի «4»-ից «7» կետերում սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:
Կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:
2023 թ. դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Ակնկալում ենք ակտիվ քննարկում