Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետին, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելումասին» N 1920-Ն որոշման 64-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելովՀ այաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականիդեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ օգոստոսի 25-ի N 1/փ-259 դրական եզրակացությունը`
1. Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող 10-002-0445-0024 կադաստրային ծածկագրով 1,2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխել որպես հատուկ նշանակության հողերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: