«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ
ա/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0201-0097 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20092024-10-0005) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,3354 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 70 000 (յոթանասուն հազար) դրամ,
բ/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0208-0023 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20092024-10-0021) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,4197 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 180000 (հարյուր ութսուն հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |