Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ  մասերի համաձայն՝ 

1. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել  1759.0 հազար  ՀՀ դրամով․ այն ուղղել «02-05-01-պաշտպանություն (այլ դասին չպատկանող)» գործառնական դասակարգման «4657-այլ կապիտալ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին՝  «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստանի Մանկական զարգացման Հիմնադրամի, Ռազմավարական զարգացման գործակալության  համագործակցությամբ, Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ  իրականացվող Ջերմուկ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի թաքստոցի հիմնանորոգման աշխատանքների  համաֆինանսավորմանը 15% չափով՝ 1759.0 հազար ՀՀ դրամ: Ըստ ներկայացված նախահաշիվ-ծավալաթերթի՝ հիմնանորոգման աշխատանքները կազմում են 11724.6 հազար ՀՀ դրամ: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner