Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 58-րդ կետի հիման վրա՝ 1․ Թույլատրել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմին համայնքի կարիքների համար` Ջերմուկ քաղաքի ճոպանուղու սպասասրահի աստիճանավանդակի և վերևի հարթակի տանիքածածկի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 13-ին հայտարարված՝ ՋՀ-ԳՀԱՇՁԲ-21/11 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգով գնման ընթացակարգը հայտարարելու չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |