Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու թվով 3 խմբակցություններից յուրաքանչյուրի համար նախատեսել գործավարի մեկ հաստիք՝ սահմանելով ամսական 130000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ աշխատավարձ։
2․ Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված փոփոխություններ կատարել Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 2-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ․ որոշման՝
ա) հավելված 1-ում «4» թիվը փոխարինել «7» թվով, «26» թիվը փոխարինել «29» թվով,
բ) հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |