Հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 19․12․2024 թ. N 01/11.2/8134-2024 գրությունը՝ որոշում եմ՝
1. 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հունվարի 1-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր կարգի տնտեսություններում անասունների համատարած հաշվառման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու և վիճակագրական տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով ստեղծել համայնքային հանձնաժողով հետևյալ կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝ Աշոտ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ
հանձնաժողովի քարտուղար՝ Վաղինակ Մանուկյան - աշխատակազմի գլխավոր մասնագետ
անդամներ՝ Արտակ Բագրատյան -Կեչուտ գյուղի վարչական ղեկավար
Սևակ Մկրտչյան- Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար
Մանուկ Մանուկյան - Կեչուտ գյուղի անասնաբույժ
Այվազ Բարսեղյան - Գնդեվազ գյուղի անասնաբույժ
Տիգրան Ղուկասյան-աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ
Մեսրոպ Հարությունյան- աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ
2.Հանձնաժողովին՝ անասնագլխաքանակի հաշվառումը և արդյունքների ամփոփումը կատարել սահմանված ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: