Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ ենթակետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով՝
1․ Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Գնդեվազի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել փոփոխություն. նոր՝ հետևյալ խմբագրությամբ շարադրել Կանոնադրության 30-րդ կետը՝ «30․ Հաստատությունը ըստ տեսակի մանկապարտեզ է՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ»։
2. Հաստատել Կանոնադրության փոփոխությունը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։