Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ, 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշման պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» N 13-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: