Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ 1․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
հանձնաժողովի նախագահ՝ Ս. Մարգարյան - համայնքի ղեկավարի տեղակալ
արձանագրող՝ Գ. Թադևոսյան - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
անդամներ՝ Ա. Գառնիկյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ
Վ. Ղազարյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Ա. Գևորգյան- համայնքի ավագանու անդամ
2. Մրցութային գործընթացում սակարկություններն իրականացնող (աճուրդավար) նշանակել Վ. Ղազարյանին: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |