Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2018թ. Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝ 1. Համաձայնել ներկայացնելու «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ձմեռային այգու հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ձմեռային այգու հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը։
3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2018 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար
4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից։ |