Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 111-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2025 թվականի N 111-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿՈՐՅՈՒՆ ՌՈՒՍՏԱՄԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, Ջերմուկ ավագանու 2025 թվականի մայիսի 13-ի «Ջերմուկ քաղաքում ավտոկայանատեղի կազմակերպելու մասին» N 39-Ա որոշմամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 782-790-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության կողմից 2025 թվականի ապրիլի 8-ի N 113/91518 գրությամբ տրված համաձայնությունը (մտից N 584, 15․04․2025 թ․) և անհատ ձեռնարկատեր Կորյուն Ռուստամի Մկրտչյանի դիմումը (մտից N 479, 31․03․2025 թ․)՝ որոշում եմ՝

1․ Անհատ ձեռնարկատեր Կորյուն Ռուստամի Մկրտչյանին վերապահել Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 24/4 հասցեում գտնվող «Բաղաբերդ» ռեստորանի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման  բաց հարթակում ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը։

2․ Սահմանել՝ ավտոկայանատեղում 

ա/ ավտոտեղերի քանակը՝ 3 (երեք)

բ/ միմյանց նկատմամբ մեքենաների զուգահեռ տեղաբաշխմամբ մեկ շարքով 

գ/ աշխատանքային ռեժիմը` շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա 

դ/ վճարի չափը հաշվարկվում է ըստ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվի և համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 76-Ն որոշմամբ սահմանված մեկ ավտոտրանսպորտային միջոցի դրույքաչափի

ե/ սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով երթևեկելի մասից առանձնացնելը և դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները կանոնակարգելը կատարվում են  անհատ ձեռնարկատեր Կորյուն Ռուստամի Մկրտչյանի կողմից։

3․ Անհատ ձեռնարկատեր Կորյուն Ռուստամի Մկրտչյանի պարտավոր է ավտոկայանատեղի կազմակերպումն իրականացնել ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշմամբ հաստատված կարգի III բաժնի նորմատիվ պահանջներին համապատասխան։

4․ Անհատ ձեռնարկատեր Կորյուն Ռուստամի Մկրտչյանի հետ կնքել պայմանագիր ավտոկայանատեղի գործունեության կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Անհատ ձեռնարկատեր Կորյուն Ռուստամի Մկրտչյանին  իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(837.61 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner