Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում՝ Մ․ Մաշտոցի փողոցի N 9 հասցեում գտնվող 10-002-0026-0158 կադաստրային ծածկագրով 0,33383 հա մակերեսով հողամասը համայնքի կարիքների համար՝ առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սեփականության իրավունքով փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Լիազորել համայնքի ղեկավարին համայնքի անունից պետության՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, հետ կնքելու նվիրաբերության պայմանագիր և կատարելու հողամասի հանձնման աշխատանքները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |