Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետին համապատասխան՝
1.Սահմանել՝
ա/ Ջերմուկ քաղաքի վարչական տարածքի մարդաշատ վայրերում վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով առանձնացվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսներն՝ ըստ սույն որոշմանը կից հավելվածում նշված չափերի։
բ/ Հողամասի սահմանները որոշվում են Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի կողմից տրված հատակագիծ-սխեմաներով, որոնք ենթակա չեն պետական գրանցման։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը տրամադրել օգտագործման առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով, վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով, 1 քմ–ի համար ամսական վճար սահմանել՝ 5000 դրամ։
3․ Լիազորել համայնքի ղեկավարին Ջերմուկ քաղաքի տարածքում վճարային տերմինալները սպասարկող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքելու հողօգտագործման պայմանագրեր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։