Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Ջերմուկ համայնքում աճուրդների անցկացման կանոնակարգի 7-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2023 թվականի մարտի 27-ի N 01/15.1/2088-2023 գրությունը՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0293-0006 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու նպատակով հայտարարել մրցույթ․ մրցույթի օր նշանակել սույն թվականի մայիսի 4-ը։
3․ Հաստատել մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: