Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Տեղական տուրքրեի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշման, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Ն․ Կ․ Հարությունյանի դիմումը (մտից՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 1397, առցանց դիմում՝ ՇԹԴ/705/18485-25, 08․09․2025 թ․)՝ որոշում եմ՝
1. Համաձայնություն տալ «ԷՅՋ-ԴԻ—ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված աշխատանքային նախագծին և Ջերմուկ քաղաքի բնակիչ Նազանի Կնյազի Հարությունյանին տրամադրել Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 19/19 հասցեում գտնվող սեփական հողամասում (կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0001-0031) բնակելի տան և օժանդակ շինության կառուցման շինարարության թույլտվություն։
2. Նազանի Կնյազի Հարությունյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նազանի Կնյազի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: