«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի, 3-րդ և 5-րդ կետերի համաձայն 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու մասին» N 65-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետի «319,80932 հա » թիվը փոխարինել «303,50932 հա» թվով, բ) որոշման 1-ին կետի «91 հողակտորով» բառերը փոխարինել «90 հողակտորով» բառերով գ) որոշմամբ հաստատված հավելվածից հանել «91» տողը դ) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
2. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 2-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, վճարի չափը և պայմանները հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 66-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 30-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետի «401,243 » թիվը փոխարինել «417,543» թվով բ) որոշմամբ հաստատված հավելվածի մեջ ավելացնել նոր՝ 38-րդ կետը գ) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|