Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով 1.Հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համաձայնություն տալ քաղ. Դավիթ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք`2016 թվականի ապրիլի 21-ին տրված N 21042016-10-0033 վկայական) Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 6-րդ փակուղու N 10 հասցեում գտնվող 915 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ամառանոցային փողոցի N 2/1 հասցեում գտնվող 915 քառակուսի մետր մակերեսով համարժեք հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |