«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին, 5-րդ մասի 2-րդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներին համապատասխան՝ 1.Համաձայնվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կարիքների համար (ջրագծի անցկացում) Ջերմուկ համայնքի Ջերմուկ հայանքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 1,1842 հա ընդհանուր մակերեսով (7 հողակտոր) համայնքային սեփականության և 1,6705 հա ընդհանուր մակերեսով (6 հողակտոր) պետական սեփականության հողամասերի գույքային սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման համար սահմանել վճար. սերվիտուտի պետական գրանցման պահից՝ յուրաքանչյուր հողակտորի համար ամսական 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |