«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական՝ 2024 թվականի նոյեմբերի 20–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման առաջատար մասնագետ Ն․ Միրզոյան
1․2․ Տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա․ Առաքելյան
1․5․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Անտառային փողոցից սկսվող փողոցը համարակալելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա․ Գառնիկյան
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։