Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 228-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 228-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N  98-Ն որոշման և հաշվի առնելով Երևան քաղաքի բնակիչ Նունե Հրանտի Մովսիսյանի կողմից լիազորված անձ Սերգեյ Մովսիսյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի N 1502)՝ որոշում եմ՝ 

1. Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 3/1 հասցեում գտնվող շինության կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել երկու տարի ժամկետով:

 2․ Սույն որոշման 1-ին կետում նշված շինության նոր կառուցապատող Նունե Հրանտի Մովսիսյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 246 000  (երկու հարյուր քառասունվեց հազար) դրամ՝ տեղական տուրք։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նունե Հրանտի Մովսիսյանի կողմից լիազորված անձ Սերգեյ Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner