«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետին համապատասխան 1.Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված, համայնքային սեփականություն ճանաչված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման դրույթներին համապատասխան կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |