«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը՝ 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Ջերմուկ համայնքում հրատապ անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու մեկ անձից գնման ձևով՝ կնքվելիք պայմանագրերի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |