Ներկայացվող արդյունքները | «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության վարչության (ECHO), “Start” և “Club of Friends” հիմնադրամների ֆինանսավորմամբ 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում իրականացրել է հումանիտար և զարգացման ծրագրեր ուղղված 2020թ․ Արցախյան պատերազմից և 2022թ․ սեպտեմբերյան հարձակումից տուժած համայնքների կարիքներին և խոցելի բնակչության օժանդակությանը։
Մասնավորապես, նշված ծրագրերի շրջանակում Ջերմուկ համայնքում 2021-2023թթ․ իրականցվել են հետևյալ ծրագրային գործողությունները։ - 175 ընտանիք ստացել է կումունալ վճարների փոխհատուցման աջակցություն ձմեռային ամիսների համար` միջինում 88,000 ՀՀ դրամի չափով, - 8 ընտանիք ստացել է բրիկետներ՝ միջինում 0․5 տոննայի չափով։ - 151 ընտանիք ստացել է կանխիկ աջակցություն՝ 60,000 ՀՀ դրամի չափով։ - 23 ընտանիք ստացել է մանկական պարագաների փաթեթներ՝ 40,000 ՀՀ դրամ արժեքով։ - 45 ընտանիք ստացել է առաջին օգնության փաթեթներ։ - Ավելի քան 110 շահառու մասնակցել է մասնագիտական դասընթացների (Հրուշակագործություն, Կարուձև, Մեղվապահություն, Հաշվապահություն, Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում, և այլ թեմաներով), մասնակիցների մոտ 70%-ը ստացել է համապատասխան մասնագտական գործիքներ /ջեռոց, կարի մեքենա, մեղվափեթակ, և այլն/։ |