Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով Նարինե Վարդանյանի և Հայկ Ղարագյոզյանի (ով հանդիսանում է վարձակալ Հարություն Ղարագյոզյանի իրավահաջորդը) կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող շինությունները սպասարկող հողամասերի կադաստրային արժեքները համայնքային բյուջե վճարելու փաստը՝ լուծված համարել նրանց և Ջերմուկի քաղաքապետ Ռ․ Մարկոսյանի միջև համապատասխանաբար 2004 թվականի օգոստոսի 12-ին և 2003 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրերը։
2․ Հիմք ընդունելով «Ջերմուկ-1» ՍՊ ընկերության և Ջերմուկի քաղաքապետի միջև 2003 թվականի հուլիսի 1-ին կնքված (վավերացված է 04․07․2003 թ․, նոտար Ս․ Ստեփանյանի կողմից 159 սեղանամատյանում) պայմանագրի 20․3–րդ կետը, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքը (մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած ՍՊԸ–ին օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է արտադրական օբյեկտի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասը)՝ 2005 թվականի նոյեմբերի 2-ից դադարեցված համարել գործող վարձակալության իրավունքը և լուծված համարել նշված պայմանագիրը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: