«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 48 հոդվածներին համապատասխան 1. Համաձայնվել բացօթյա սրճարան կառուցելու նպատակով Ջերմուկ համայնքի սեփականությունը համարվող Ձախափնյակի 2-րդ փողոցի N 3/1 հասցեում գտնվող 100 քմ մակերեսով հողամասը վարձակալման տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հաստատելով հետևյալ պայմանները՝
ա/ հողամասի` վարձակալման տրամադրումը կատարել մրցութային եղանակով` հրապարակային սակարկությունների կազմակերպման համար օրենքով սահմանված կարգով.
բ/ տարեկան վարձավճարի մեկնարկային գինը` 180 000 դրամ.
գ/ հողամասի վարձակալման ժամկետը` 5 (հինգ) տարի.
դ/ հողամասի տարածքում վարձակալի անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են համայնքային սեփականություն.
ե/ հողամասի տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |