«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 9-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2023 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Ջերմուկ համայնքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․3․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու մասին․
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |