Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ 1․ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության (նախկինում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԳԾԻԳ պետական հիմնարկ) կողմից իրականացվող ՀԳՌԿՄ–2՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում 2016 թվականի ապրիլին կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակներում գնման ենթակա տեխնիկաներն ու սարքավորումները ձեռք բերելու համար Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացնել 5 394 000 դրամ (հինգ միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար) դրամ՝ համաֆինանսավորման ընդհանուր գումարի մի մասը հատուցելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |