Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.06.2014թ. «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման մասինԼ» N599-Ն որոշման պահանջները. 1.Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 10-016-0228-0083, 10-016-0228-0085 և 10-016-0229-0049 կադաստրային ծածկագրերով 774 քմ ընդհանուր մակերեսով վարելահողը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ–ը Շինուհայր ենթակայանին միացնող 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման համար:
2. Խնդրել Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը:
3 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|