| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Հաշվի առնելով Ջերմուկի քաղաքի «Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական հանրակրթական ուսումնական հաստատութուն»  ՊՈԱԿ-ի  տնօրենի դիմում-խնդրանքը՝ Ջերմուկ համայնքի վարչական  բյուջեից  «9-2-2-51 -հիմնական ընդհանուր կրթություն» գործառնական դասակարգմամբ ,,4637-ընթացիկ դրամաշնորհներ պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին,, տնտեսագիտական հոդվածով 2022-2023 թթ. ուսումնական տարվա  համար դպրոցին  հատկացնել 2,800.000 /երկու  միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ Ջերմուկ համայնքի տարբեր  բնակավայրից աշակերտների տեղափոխումը կազմակերպելու  նպատակով: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |