«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջներով՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի «Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում փողոցներ անվանակոչելու մասին» N 84-Ա որոշման 2-րդ կետը։
2․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցն անվանակոչել 44-օրյապատերազմում զոհված զինծառայող Մհեր Ստեփանյանի անվամբ՝ «Մհեր Ստեփանյան փողոց»։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |