Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և 37-րդ հոդվածով՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի վրա գտնվող հողամասի և օժանդակ շինությունների նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու մասին» N 218-Ա որոշման մեջ՝
ա/ կատարել լրացում՝ որոշման 1-ին կետում՝ «բնակիչներ» և «կառուցված են» բառերից հետո ավելացնել «Արտուշ Նիկոլայի Գրիգորյանի (ներկայում՝ հանգուցյալ), Աղավնի Թևոսի Զոհրաբյանի (ներկայում՝ հանգուցյալ),» բառերն ու կետադրական նշանները։
բ/ կատարել փոփոխություն՝ որոշման 2-րդ կետում «Գագիկ Արտուշի Գրիգորյանին, Համեստ Սպարտակի Գրիգորյանին, Արկադի և Արթուր Գագիկի Գրիգորյաններին» բառերը փոխարինել «Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։