Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկ համայնքի բնակիչ Գայանե Վահանի Բաբայանի կողմից Ջերմուկ քաղաքի քաղաքային այգու տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար սահմանել տեղական տուրքի գծով արտոնություն՝
ա/ 2024 թվականի հունիս–օգոստոս ամիսների համար տեղական տուրքի դրույքաչափի նվազեցում 80 տոկոսի չափով,
բ/ 2024 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին համար ազատել հաշվարկված տեղական տուրքի վճարումից։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |