Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով ««Արարատ» մոր և մանկան առողջարան» ՓԲ ընկերության՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ի հայտը՝ (մտից N 1646, 17․10․ 2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 18 հասցեում գտնվող առողջարանի շենքին կից հողամասում կցակառույցի (պատշգամբի) կառուցման աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով ««Արարատ» մոր և մանկան առողջարան» ՓԲ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն։
2․ ««Արարատ» մոր և մանկան առողջարան» ՓԲ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Արարատ» մոր և մանկան առողջարան» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: