«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդև 14-րդ հոդվածներին համապատասխան՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 075 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը հաշվարկել հետևյալ սկզբունքով՝
1) օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով և 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերի նկատմամբ գործակից չկիրառել
2) օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ», «դ» ենթակետով և 1․1–ին կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 0,3 գործակիցը։
3․1․ Սահմանել, որ անկախ սույն որոշման 3-րդ կետում նշված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետի հիման վրա ավագանու կողմից սահմանված դրույքաչափերով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |