Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի պահանջներով 1.2016 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Կարմրաշենի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի գյուղապետարանի աշխատակազմ», համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառել և հաշվառել «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից: |