Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 2
 
Ժամանակահատված01/01/2024 - 30/12/2024
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Անվանում«Ջերմուկ համայնքում կանգառների տաղավարների հիմնանորոգում, նորերի տեղադրում, Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում, Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում, Գնդեվազ գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգում» սուբվենցիայի ծրագիր
Նպատակ

Նախատեսվում է

1. համայնքում ընդգրկված բնակավայրերում կատարել կանգառների տաղավարների հիմնանորոգում, տեղադրել նորերը, մասնավորապես`

բազալտե սալերով երեսպատել կանգառների հատակը՝ ընդհանուր  200 քմ մակերեսով, նորոգել կանգառների տանիքները, թիթեղով կամ ապակիով փակել եզրերի բաց հատվածները, տեղադրել մետաղական հիմքով փայտե կամ մետաղական նստարաններ՝ յուրաքանչյուրում մեկական՝ կանգառի տաղավարի երկարությանը համապատասխան, փոխարինել տաղավարների մետաղական վնասված և քայքայված մասերը, ներկել մետաղական հատվածները և նստարանները, տաղավարի մուտքը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ: Հիմնանորոգման ծախսերիը նորով փոխարինելու ծախսերը գերազանցելու դեպքում՝ տաղավարները փոխարինել նորով:

Նախատեսվող նոր տաղավարները պետք է լինեն մետաղական, տանիքը մեկ լանջով, դեպի հետ թեքված, տեղադրել մետաղական հիմքով փայտե կամ մետաղական նստարաններ՝ յուրաքանչյուրում մեկական՝ կանգառի տաղավարի երկարությանը համապատասխան, նորոգվող և նոր կանգառներում ապահովել էներգամատակարարում` գիշերային ժամերի լուսավորության համար, եզրերը նախատեսել թիթեղով փակված: տաղավարներում անհրաժեշտ է նախատեսել հայտարարության վահանակ, իսկ Ջերմուկ քաղաքում տեղադրվող տաղավարներում զբոսաշրջային քարտեզի համար առանձնացված հատված տաղավարի մուտքը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

2. համայնքում ընդգրկված բնակավայրերում հիմնանորոգել բակային և հասարակական այլ տարածքների աստիճանները, մասնավորապես` Կեչուտ գյուղում կառուցել 1 նոր աստիճան` 60 մետր երկարությամբ ասֆալտապատ ճեմուղով և վերականգնված 100մ հենապատով` իրար կապելով գյուղի 8-րդ և 7-րդ փողոցները: Գնդեվազ գյուղում նախատեսվում է կառուցել գյուղից դեպի Հայրենական մեծ պատերազմի հուշակոթող և գերեզմանատուն տանող` 63մ երկարությամբ աստիճաններով ճեմուղի, ինչպես նաև հիմնանորոգել 10 մ հենապատը:

3. Կեչուտ գյուղի հանդիսության սրահը հիմնանորոգելիս նախատեսվում է նորոգել 300քմ մակերեսով տանիք, 32,5 քմ մակերեսով խոհանոցը, կառուցել ջեռուցման նոր համակարգ, նորոգել 2 սանհանգույցները /1,89քմ և 5,7քմ/, կոյուղին` անհրաժեշտության դեպքում կառուցելով նոր դիտահորեր, տաղավարի մուտքը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, ըստ գործող շին. նորմերի և անհրաժեշտության` նախատեսել հակահրդեհային համակարգ կամ կրակմարիչներ, տաք և սառը ջրամատակարարում, էներգամատակարարում, նորոգել 15,04 քմ նախամուտքը, փոխարինել դռները, հատակը սալիկապատել և հանդիսության սրահը կահավորել նոր գույքով:

Գնդեվազ գյուղի հանդիսության սրահի նորոգման ընթացքում նախատեսվում է` նորոգել 9,8քմ մակերեսով նախամուտքը, 38,5 քմ մակերեսով խոհանոցը, 2 սանհանգույցները /1,6քմ և 1,7քմ մակերեսներով/ և 20գմ երկարությամբ և մինչև հիմքերը խորությամբ ջրամեկուսացնել նկուղի արտաքին պատերը, նորոգել պոկված և թափված պատի ու հատակի սալիկները, 0.5 դյույմ խողովակով ջրագիծ տանել 2-րդ հարկ:

Իրականացնող կազմակերպություն(ներ)ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Կից փաստաթղթեր
(8.38 Մբ)
(2.93 Մբ)
(2.92 Մբ)
(2.76 Մբ)
(3.09 Մբ)
(2.92 Մբ)
(2.79 Մբ)
(3.11 Մբ)
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner