Նպատակ | Նախատեսվում է
1. համայնքում ընդգրկված բնակավայրերում կատարել կանգառների տաղավարների հիմնանորոգում, տեղադրել նորերը, մասնավորապես`
բազալտե սալերով երեսպատել կանգառների հատակը՝ ընդհանուր 200 քմ մակերեսով, նորոգել կանգառների տանիքները, թիթեղով կամ ապակիով փակել եզրերի բաց հատվածները, տեղադրել մետաղական հիմքով փայտե կամ մետաղական նստարաններ՝ յուրաքանչյուրում մեկական՝ կանգառի տաղավարի երկարությանը համապատասխան, փոխարինել տաղավարների մետաղական վնասված և քայքայված մասերը, ներկել մետաղական հատվածները և նստարանները, տաղավարի մուտքը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ: Հիմնանորոգման ծախսերիը նորով փոխարինելու ծախսերը գերազանցելու դեպքում՝ տաղավարները փոխարինել նորով:
Նախատեսվող նոր տաղավարները պետք է լինեն մետաղական, տանիքը մեկ լանջով, դեպի հետ թեքված, տեղադրել մետաղական հիմքով փայտե կամ մետաղական նստարաններ՝ յուրաքանչյուրում մեկական՝ կանգառի տաղավարի երկարությանը համապատասխան, նորոգվող և նոր կանգառներում ապահովել էներգամատակարարում` գիշերային ժամերի լուսավորության համար, եզրերը նախատեսել թիթեղով փակված: տաղավարներում անհրաժեշտ է նախատեսել հայտարարության վահանակ, իսկ Ջերմուկ քաղաքում տեղադրվող տաղավարներում զբոսաշրջային քարտեզի համար առանձնացված հատված տաղավարի մուտքը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
2. համայնքում ընդգրկված բնակավայրերում հիմնանորոգել բակային և հասարակական այլ տարածքների աստիճանները, մասնավորապես` վերակառուցել Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասում 2 աստիճան` վերականգնված հենապատերով /10մ/, բազրիքով և թեքահարթակով` ըստ անհրաժեշտության, Կեչուտ գյուղում կառուցել 1 նոր աստիճան` 60 մետր երկարությամբ ասֆալտապատ ճեմուղով և վերականգնված 100մ հենապատով` իրար կապելով գյուղի 8-րդ և 7-րդ փողոցները: Գնդեվազ գյուղում նախատեսվում է կառուցել գյուղից դեպի Հայրենական մեծ պատերազմի հուշակոթող և գերեզմանատուն տանող` 63մ երկարությամբ աստիճաններով ճեմուղի, ինչպես նաև հիմնանորոգել 10 մ հենապատը:
3. Կեչուտ գյուղի հանդիսության սրահը հիմնանորոգելիս նախատեսվում է նորոգել 300քմ մակերեսով տանիք, 32,5 քմ մակերեսով խոհանոցը, կառուցել ջեռուցման նոր համակարգ, նորոգել 2 սանհանգույցները /1,89քմ և 5,7քմ/, կոյուղին` անհրաժեշտության դեպքում կառուցելով նոր դիտահորեր, տաղավարի մուտքը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, ըստ գործող շին. նորմերի և անհրաժեշտության` նախատեսել հակահրդեհային համակարգ կամ կրակմարիչներ, տաք և սառը ջրամատակարարում, էներգամատակարարում, նորոգել 15,04 քմ նախամուտքը, փոխարինել դռները, հատակը սալիկապատել և հանդիսության սրահը կահավորել նոր գույքով:
Գնդեվազ գյուղի հանդիսության սրահի նորոգման ընթացքում նախատեսվում է` նորոգել 9,8քմ մակերեսով նախամուտքը, 38,5 քմ մակերեսով խոհանոցը, 2 սանհանգույցները /1,6քմ և 1,7քմ մակերեսներով/ և 20գմ երկարությամբ և մինչև հիմքերը խորությամբ ջրամեկուսացնել նկուղի արտաքին պատերը, նորոգել պոկված և թափված պատի ու հատակի սալիկները, 0.5 դյույմ խողովակով ջրագիծ տանել 2-րդ հարկ:
4. Աղբամանների տեղակայման վայրերը բարեկարգելիս նախատեսվում է` Ջերմուկ քաղաքի Աջափնյա թաղամասում բետոնապատել աղբի հավաքի 6 կետ յուրաքանչյուրը 6 քմ մակերեսով /1.5x4մ չափի/, կառուցել 1,5մ բարձրությամբ հենապատ /սվաղով/` աղբի տարածումը կանխելու համար: Նույնատիպ 7 կետ նախատեսել Ձախափնյա թաղամասում` ըստ անհրաժեշտության փոխելով մակերեսները, իսկ Կեչուտ գյուղում` 7 կետ: Նախատեսել թիթեղյա ծածկ` առատ տեղումներն աղբամաններ լցվելը կանխելու համար:
5. Ջերմուկի քաղաքային և Կեչուտ գյուղի գերեզմանատների բարեկարգում, մասնավորապես՝
· առկա հին, բետոնե, 380 մ երկարությամբ ցանկապատի և հենասյուների ապամոնտաժում և վերաշարում Ջերմուկի քաղաքային գերեզմանատան եզրով: 1500 մետր նոր վանդակաձև ցանկապատի կառուցում մետաղական անկյունակից և 70*70մմ չափի մետաղական ցանցից
· Կեչուտի գերեզմանատանը առկա հին, մետաղական քայքայված ցանցից ցանկապատի և հենասյուների ապամոնտաժում, 1000 մետր նոր վանդակաձև ցանկապատի կառուցում մետաղական անկյունակից և 70*70մմ չափի մետաղական ցանցից:
· Գերեզմանատան տարածքում ապահովել էլեկտրամատակարարում՝ գերեզմանների խնամքի, շինարարության իրականացման ընթացքում աջակցելով բնակչությանը:
կառուցել մինչև 2 կմ երկարությամբ ջրագիծ՝ գերեզմանատան ողջ երկարությամբ, տեղադրել հողի ծածկույթի տակ /ըստ բարձունքային նիշի/ և 50-70մ հեռավորության վրա, հողի մակերևույթից բարձր, տեղադրել փականներ՝ շինարարության և գերեզմանների խնամքի համար բնակչությանը ապահովելով ջրամատակարարմամբ, ջրհավաք ավազանի կառուցումն ըստ անհրաժեշտության: |