Խոշորացված համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարվել է համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:
Կից ներկայացվում ՝
-դրամաշնորհի մասին հայտարարությունը,
-հաճախ տրվող հարցերն ու պատասխանները,
-համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների աշխատանքային խմբի կազմը: |