Այսօր: Կիրակի, 28 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.02.25 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ

25.07.24 Հայտարարվում է մրցույթ

Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի  Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ

Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.25 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.5 դրույք  թափուր տեղերի համար։

Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 25-ից   մինչև օգոստոսի 21-ը   ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:

Տեղեկությունների համար զանգահարել՝  091555584 հեռախոսահամարով։

24.07.24 Առցանց հերթագրում և վճարում՝ մանկապարտեզում

Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ, ձեր երեխաներին կարող եք հերթագրել մանկապարտեզ նաև առցանց եղանակով՝ որտեղ կարող եք նաև կատարել առցանց վճարումները։ 

Անցեք հղումով և հետևեք հրահանգներին։

22.07.24 «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Այս մասին նշված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում: «Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման ... Մանրամասն
22.07.24 2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում
2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն #Ջերմուկում
Կազմակերպման հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար Ջերմուկում են Անդրեա Ռինալդին (Միջազգային ֆեդերացիայի ֆրիսթայլի և սնոուբորդի տնօրենը) և Գագիկ Սարգսյանը (Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը), ովքեր Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին խաղերի անցկացման վայր (ճոպանուղի), նաև ձմեռային սպորտաձևերի համար հետագայում հեռանակարային համարվող այլ վայրեր։
18.07.24 Գնդեվազում՝ կարկուտից վնասված ծիրանի մթերման խնդիրը մասամբ լուծված է

Գնդեվազում՝ կարկուտից վնասված ծիրանի մթերման խնդիրը մասամբ լուծված է։ Այս պահին /համայնքի ղեկավարի միջնորդությամբ/ սկսվել է բերքի մի մասի մթերման գործընթացը։
Իսկ բոլոր ցանկացողները դեռ կարող են գնել Գնդեվազի քաղցրահամ ծիրանը՝ անմիջապես գյուղացիներից։

Հետևեք մեզ նաև ֆեյսբուքում և եղեք տեղեկացված։

15.07.24 Ֆինանսներից դժվար թվացող թեմաները՝ պարզ մեկնաբանությամբ
Ֆինանսներից դժվար թվացող թեմաները՝ պարզ մեկնաբանությամբ: Ընդամենը 1 րոպեանոց հոլովակներ նայելով՝ կիմանաք Ձեզ ամենաշատ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ օրինակ ինչպես ստուգել վարկային պատմությունը, ինչպես բացել բանկային հաշիվ և այլն: Հոլովակներից բաղկացած այս դասընթացը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կողմից:Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner