Ավանդույթ կա՝ առաջնագծում կանգնած մեր զինվորին հենց տեղում շնորհավորելու, քաջալերելու և բարի ծառայություն մաղթելու։
Շնորհավորում եմ մեր երկրի սահմանները պահող զինվորին՝ ով ամուր կանգնած է առաջնագծում, և ում շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք այսօր նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Շնորհակալություն եմ հայտնում նրանց` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար: