Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.02.26 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ 

✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ,

Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ   /jermukcity_official/

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ինստագրամյան էջ /vahagn_arsenyan/

Մենք յութուբում՝  https://www.youtube.com/@jermukcity (new)

01.09.25 Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության և գիտության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար խորհրդանշում է նոր մեկնարկ, նոր պատասխանատվություն ու նոր նպատակներ։ Այն նշանավորում է ուսումնական տարվա սկիզբը՝ լի հույսերով, ակնկալիքներով և նվաճումների ձգտումով։Թող այս ուսումնական տարին լինի բովանդակային և ստեղծագործական։ Մաղթում եմ բոլորին նվաճումներով լի և արդյունավետ ուսումնական տարի։Առանձնահատուկ շնորհավորանքնես՝ առաջին դասարանցիներին, ովքեր այսօր իրենց առաջին քայլերն են անում դեպի կրթության մեծ ու հետաքրքիր աշխարհը։ Թող այդ ճանապարհը լինի լուսավոր, հետաքրքիր և հաղթանակներով լի։Միասին կարող ... Մանրամասն
29.08.25 Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում է
Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում է ՝ տեղում հետևելու ընթացիկ ծրագրերի իրականացմանը։
Դրանք են՝
✅Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, նաև հանդիսությունների սրահի հիմնանորոգում։
✅ Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում։
 
Լուսանկարները՝ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
29.08.25 ‼ Գործարկվելու է շչակ
‼ Գործարկվելու է շչակ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ օգոստոսի 27–ին ՝ ժամը 10։00–14։00–ն ընկած ժամանակահատվածում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում իրականացվելու է էլեկտրական շչակի գործարկմամբ գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։
Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ։
26.08.25 Հայտարարություն!
  Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․«Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,«Կինոարվեստի նախագծեր»,«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»,«Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։          Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։          Հայտերի ... Մանրամասն
14.08.25 Հայտարարություն!!!

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու "Համայնքի ձայնը՝ Իմ ձայնը" համայնքային մասնակցության և կարողությունների զարգացման ոչ ֆորմալ աշխատարանին, որը կկայանա Եղեգնաձորում։

Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության Դեսպանատան աջակցությամբ և կազմակերպվում է Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոնի՝ "Ապագա առաջնորդների ակադեմիա" ծրագրի մասնակիցների կողմից։

12.08.25 Իրազեկում!
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի  ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը» ։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստերներ ընտրվել են նաև Արենին, Եղեգիսը և Ջերմուկը։Ծրագրի նախապատրաստման փուլում ՀԲ պահանջով մշակվել են  շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ, Բնապահպանական և Սոցիալական Հանձնառությունների Պլան, Տարաբնակեցման Շրջանակ, Շահակիրների Ներգրավման Պլան և Աշխատանքային Կառավարման Ընթացակարգ։Ծրագրի ուժի մեջ մտնելու նախապայման են փաստաթղթերը ներկայացնելու նպատակով հանրային քննարկման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner