14.02.25
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
|
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ
|
|
25.07.24
Հայտարարվում է մրցույթ
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.25 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.5 դրույք թափուր տեղերի համար։ Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»: Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
|
24.07.24
Առցանց հերթագրում և վճարում՝ մանկապարտեզում
|
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ, ձեր երեխաներին կարող եք հերթագրել մանկապարտեզ նաև առցանց եղանակով՝ որտեղ կարող եք նաև կատարել առցանց վճարումները։ Անցեք հղումով և հետևեք հրահանգներին։
|
|
22.07.24
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին
|
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Այս մասին նշված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում: «Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման ...
Մանրամասն |
|
22.07.24
2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում
|
2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն #ՋերմուկումԿազմակերպման հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար Ջերմուկում են Անդրեա Ռինալդին (Միջազգային ֆեդերացիայի ֆրիսթայլի և սնոուբորդի տնօրենը) և Գագիկ Սարգսյանը (Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը), ովքեր Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին խաղերի անցկացման վայր (ճոպանուղի), նաև ձմեռային սպորտաձևերի համար հետագայում հեռանակարային համարվող այլ վայրեր։
|
|
18.07.24
Գնդեվազում՝ կարկուտից վնասված ծիրանի մթերման խնդիրը մասամբ լուծված է
|
Գնդեվազում՝ կարկուտից վնասված ծիրանի մթերման խնդիրը մասամբ լուծված է։ Այս պահին /համայնքի ղեկավարի միջնորդությամբ/ սկսվել է բերքի մի մասի մթերման գործընթացը։ Իսկ բոլոր ցանկացողները դեռ կարող են գնել Գնդեվազի քաղցրահամ ծիրանը՝ անմիջապես գյուղացիներից։ Հետևեք մեզ նաև ֆեյսբուքում և եղեք տեղեկացված։
|
|
15.07.24
Ֆինանսներից դժվար թվացող թեմաները՝ պարզ մեկնաբանությամբ
|
Ֆինանսներից դժվար թվացող թեմաները՝ պարզ մեկնաբանությամբ: Ընդամենը 1 րոպեանոց հոլովակներ նայելով՝ կիմանաք Ձեզ ամենաշատ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ օրինակ ինչպես ստուգել վարկային պատմությունը, ինչպես բացել բանկային հաշիվ և այլն: Հոլովակներից բաղկացած այս դասընթացը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կողմից:Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |