Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.02.26 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ 

✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ,

Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ   /jermukcity_official/

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ինստագրամյան էջ /vahagn_arsenyan/

Մենք յութուբում՝  https://www.youtube.com/@jermukcity (new)

04.09.25 Գործարկվելու է շչակ
Գործարկվելու է շչակ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 16ին ՝ ժամը 10։00–14։00–ն ընկած ժամանակահատվածում, Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում և Կեչուտի միջնակարգ դպրոցում իրականացվելու է էլեկտրական շչակի գործարկմամբ գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։
Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ։
 
 
03.09.25 Ֆուտբոլի սիրահարներ, բնակիչներ և հյուրեր!
📣⚽️Ֆուտբոլի սիրահարներ, բնակիչներ և հյուրեր,
սպասվող՝ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը առաջարկում ենք դիտել Ջերմուկի Ձախափնյա թաղամասում գտնվող՝ Ազատամարտիկների պուրակում, որտեղ տեղադրված լեդ Էկրանը նախատեսված է հենց նման առիթների համար։
 
Ջերմուկում կատարվող իրադարձությունների, միջոցառումների և նորությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ մեր ֆեյսբուքյան էջում։
02.09.25 Հայտարարություն📢📣
 
Հարգելի բնակիչներ,
Ջերմուկի կոմունալ տնտեսություն ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 6-ին քաղաքային գերեզմանատան տարածքում անցկացվելու է շաբաթօրյակ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները։  
01.09.25 Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության և գիտության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար խորհրդանշում է նոր մեկնարկ, նոր պատասխանատվություն ու նոր նպատակներ։ Այն նշանավորում է ուսումնական տարվա սկիզբը՝ լի հույսերով, ակնկալիքներով և նվաճումների ձգտումով։Թող այս ուսումնական տարին լինի բովանդակային և ստեղծագործական։ Մաղթում եմ բոլորին նվաճումներով լի և արդյունավետ ուսումնական տարի։Առանձնահատուկ շնորհավորանքներս առաջին դասարանցիներին, ովքեր այսօր իրենց առաջին քայլերն են անում դեպի կրթության մեծ ու հետաքրքիր աշխարհը։ Թող այդ ճանապարհը լինի լուսավոր, հետաքրքիր և հաղթանակներով լի։Միասին կարող ... Մանրամասն
29.08.25 Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում է
Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում է ՝ տեղում հետևելու ընթացիկ ծրագրերի իրականացմանը։
Դրանք են՝
✅Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, նաև հանդիսությունների սրահի հիմնանորոգում։
✅ Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում։
 
Լուսանկարները՝ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
29.08.25 ‼ Գործարկվելու է շչակ
‼ Գործարկվելու է շչակ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ օգոստոսի 27–ին ՝ ժամը 10։00–14։00–ն ընկած ժամանակահատվածում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում իրականացվելու է էլեկտրական շչակի գործարկմամբ գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։
Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner