|
14.08.25
Հայտարարություն!!!
|
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու "Համայնքի ձայնը՝ Իմ ձայնը" համայնքային մասնակցության և կարողությունների զարգացման ոչ ֆորմալ աշխատարանին, որը կկայանա Եղեգնաձորում։ Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության Դեսպանատան աջակցությամբ և կազմակերպվում է Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոնի՝ "Ապագա առաջնորդների ակադեմիա" ծրագրի մասնակիցների կողմից։
|
|
12.08.25
Իրազեկում!
|
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը» ։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստերներ ընտրվել են նաև Արենին, Եղեգիսը և Ջերմուկը։Ծրագրի նախապատրաստման փուլում ՀԲ պահանջով մշակվել են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ, Բնապահպանական և Սոցիալական Հանձնառությունների Պլան, Տարաբնակեցման Շրջանակ, Շահակիրների Ներգրավման Պլան և Աշխատանքային Կառավարման Ընթացակարգ։Ծրագրի ուժի մեջ մտնելու նախապայման են փաստաթղթերը ներկայացնելու նպատակով հանրային քննարկման ...
Մանրամասն |
|
11.08.25
Իրազեկում!
|
Զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներինՏեղեկացնում ենք, որ ուժի մեջ են մտել ՀՀ «Զբոսաշրջության մասին» օրենքի և ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մի շարք դրույթներ, որոնք սահմանում են պարտադիր կարգավորումներ վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից: զբոսաշրջության ոլորտում`Հյուրանոցային ծառայությունների դեպքումՀյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր ենհաստատել ներքին կանոնակարգ՝ սպառողի և նրա գույքի անվտանգությունը ապահովելու նպատակով,պահպանել այդ կանոնակարգը՝ ապահովելով ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջները,վարել տվյալների գրանցամատյան՝ կացության ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ,տեսանելի ...
Մանրամասն |
|
28.07.25
Հայտարարություն!
|
Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն: Գաղափարաթոնին մասնակցել ցանկացող երիտասարդները մանրամասների համար կարող են զանհագարել՝ 093-662-119 կամ 099085814 հեռախոսահամարներով։
|
|
24.07.25
Մի' բացեք ԱՆՀԱՅՏ ծագումով, անհասկանալի անուններով և տարօրինակ բովանդակությամբ նյութերը
|
Մի' բացեք ԱՆՀԱՅՏ ծագումով, անհասկանալի անուններով և տարօրինակ բովանդակությամբ նյութերը, դրանով իսկ թույլ չտալով մեր քաղաքի անունը շահարկել` ռեյտինգ ապահովելու համար:  Եվ հավատացեք՝ Ջերմուկի վերաբերյալ բոլոր հրատապ և ոչ հրատապ լուրերը տեղադրվում են միայն պաշտոնական էջում:
|
|
22.07.25
Հայտարարվում է մրցույթ
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք և պարուսույցի 1.25դրույք թափուր տեղերի համար։ Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»: Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |