Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.02.25 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ

21.06.24 Շնորհավոր բուժաշխատողի օրը
Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում իրենց առաքելությունը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին, ովքեր մեր երկրի սահմանը պահող հայ զինվորի առողջության մասին հոգ են տանում թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ պատերազմական իրավիճակներում։
 
Ջերմուկ համայնքի ղեկավար՝ Վահագն Արսենյան
18.06.24 Հունիսի 17-ին Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում ավարտվեց Ստեփան Ավագյանի անունը կրող պատանեկան XVIII միջազգային բաց մրցաշարը
♟ Հունիսի 17-ին Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում ավարտվեց Ստեփան Ավագյանի անունը կրող պատանեկան XVIII միջազգային բաց մրցաշարը:
Փակման հանդիսավոր արարողության ընթացքում՝ հաղթողներին, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի անունից հանձնվեցին դրամական պարգևներ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, մաղթելով շարունակական հաջողություններ։
 
Լուսանկարները՝ մեր պաշտոնական էջում։
17.06.24 Հայտարարություն!

 2024թ.. սեպտեմբերի 4-ից 6-ը ք. Սանկտ Պետերբուրգում նախատեսված է «EURASIAN CONSTRUCTION TECHNOLOGY» շինարարական տեխնիկայի առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդես-համաժողովը։

Իսկ 2024թ. հուլիսի 10-11-ը ՌԴ ք. Կազանում նախատեսված է РЕБУС 2024 «Ագլոմերացիաներ. փորձ, հնարավորություններ, մարտահրավերներ» խորագրով երկրորդ միջազգային համաժողովը։

Մանրամասների համար՝  հեռ: +374281-24003

 

10.06.24 Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար «Ջերմուկ 2024» միջազգային շրջանային մրցաշարը
Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար «Ջերմուկ 2024» միջազգային շրջանային մրցաշարը
♟️ Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2024թ. հունիսի 9-18-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:
♟️ Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
♟️ Մրցանակային ֆոնդը կազմում է 7 450 000 ՀՀ դրամ /համարժեք է 18 400 ԱՄՆ դոլարին/:
Լուսանկարները՝ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական էջում։
08.06.24 Հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնելու նպատակով՝ հանդիպում Ջերմուկում (ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի ու Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղկալ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ)։

Լուսանկարները՝ մեր պաշտոնական էջում

07.06.24 Վթարված ջրատարը վերականգնվում է համայնքի ղեկավարի հովանավորությամբ
Գնդեվազում կրկին վերականգնվում է խմելու ջրի ջրամատակարարումը, ինչը դադարեցվել էր /մեկ շաբաթ/ ջրատարի վթարման հետևանքով։
Վթարված՝ մոտ 600մ երկարությամբ ջրատարը /որը սպասարկում է երկու թաղամաս/ այժմ փոխարինվում է նորով՝ Ջերմուկ համայնքի ղեկավար` Վահագն Արսենյանի հովանավորությամբ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner