«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-135-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ և 37-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարինե Գառնիկի Հարությունյանի դիմումը, Ռոզա Սարգսի Հարությունյանի համաձայնությունը (մտից`2024 թվականի սեպտեմբերի 13-ի N 1466) և Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 8 արձանագրությանը կից եզրակացությունը` Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի անչափահաս բնակիչ Անի Արմենի Հարությունյանի (ծնված` 2007 թվականի փետրվարի 2-ին) նկատմամբ սահմանել հոգաբարձություն` հաշվի առնելով նրա`առանց ծնողական խնամքի մնալու փաստը:
2. Անի Արմենի Հարությունյանի հոգաբարձու նշանակել մայրական տատին՝ Ռոզա Սարգսի Հարությունյանին (ծնված 08․07․1952 թ.):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Սարգսի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: