Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ղազարի Ղազարյանի՝ 2025 թվականի օգոստոսի 20-ի դիմում-հայտը՝ (մտից N 1346, 02․09․2025 թ․)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Աղբյուրների փողոցի N 4 հասցեում գտնվող հողամասի վրա բնակելի տան կառուցման համար նախագծանախահաշվային փատաթղթերի մշակման նպատակով Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ղազարի Ղազարյանին տալ նախագծման թույլտվություն։
2․ Տիգրան Ղազարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: