Այսօր: Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2025 թ.

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների,  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի  N 15-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հունիսի 23-ի N 4 արձանագրությունը՝ որոշում եմ՝

1․ Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հունիսի 23-ին կայացած Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 4-րդ փողոցի N 4/1 հասցեում գտնվող 10-016-0030-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման), մակերեսը՝ 400 (չորս հարյուր) քմ, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 23-ի N 4 արձանագրությունը` աճուրդի հանված 10-016-0030-0030 կադաստրային ծածկագրով հողամասը 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից Սարգիս Անուշավանի Հովսեփյանին:

2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։

3. Սարգիս Անուշավանի Հովսեփյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Անուշավանի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner