Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 205-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2024 թվականի N 205-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 6-ՐԴ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և հաշվի առնելով «ՍԵՅՄՍՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի մարտի 7-ին տրված շենքի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմեն Պատվականի Դավթյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի օգոստոսի 14-ի N 1320)՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմեն Պատվականի Դավթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական N 10092013-10-0002, տրված 10․09․2013 թ․) Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 6-րդ շենքի N 10 հասցեում գտնվող բնակարանին կից՝ ինքնակամ կառուցված  39,65 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 32,78 քմ) կցակառույց պատշգամբը (այսուհետ՝ շինություն) համարել օրինական (ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023ULFUWT):

2․ Ընդունել ի գիտություն, որ`

   ա) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   բ) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3․ Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության զբաղեցրած 39,65 քմ մակերեսով հողամասն, անհատույց բաժնային սեփականության իրավունքով, փոխանցել Ջերմուկ համայնքի Շահումյան փողոցի 6-րդ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

4․ Արմեն Պատվականի Դավթյանը պարտավոր է ինքնակամ իրականացված շինության օրինականացման համար Ջերմուկի համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին վճարել 38135 (երեսունութ հազար հարյուր երեսունհինգ) դրամ․ կցակառույցը գտնվում է շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) 8-րդ գոտում, կիրառված գործակիցը՝ 0.3206։

5․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Պատվականի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(8.02 Մբ)
(527.86 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner